Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա
Սթրեսը՝ միոմայի պատճա՞ռ
Սթրեսը կարո՞ղ է միոմայի պատճառ լինել: Կա՞ն, արդյոք, մեթոդներ՝ խուսափելու վիրահատական միջամտությունից:
Ցավոք, վերջին տասնամյակում նկատվում է արգանդի հորմոն կախյալ հիվանդությունների աճ: Արգանդի միոման ամենահաճախ հանդիպող գինեկոլոգիական հիվանդություններից է: Միոմայի զարգացման նպաստող հիմնական գործոններ են.
- ժառանգական նախատրամադրվածությունը,
- հորմոնալ խանգարումները, հիմնականում` էստրոգենի,
- հղիության հաճախակի արհեստական ընդհատումները եւ ներարգանդային պարույրի կիրառումը,
- ադենոմիոզը,
- նյութափոխանակության խանգարումները, մասնավորապես, ճարպակալումը, շաքարային դիաբետը,
- փոքր կոնքի խոռոչի բորբոքային հիվանդությունները,
- վերջին հետազոտությունները ցույց են տվել, որ գոյություն ունի ուղիղ կապ արգանդի միոմայի զարգացման եւ սթրեսի միջեւ. երկարատեւ եւ մշտական սթրեսները ճնշում են ձվարանների, մակերիկամների եւ վահանաձեւ գեղձի աշխատանքը:
Արգանդի միոման այն գինեկոլոգիական հիվանդություններից է, որը պահանջում է արմատական վիրաբուժական միջամտություն: Արգանդի միոմայի առավել տարածված վիրաբուժական մեթոդը հիստերէկտոմիան է, այսինքն, արգանդի հեռացումը` հավելումներով կամ` առանց:
Մեր կենտրոնում կիրառում ենք ինչպես ավանդական վիրաբուժական որովայնային միջամտություններ, այնպես էլ նվազ տրավմատիկ էնդոսկոպիկ միջամտությունները՝ լապարոսկոպիան եւ հիստերոսկոպիան:
Սակայն հիստերէկտոմիայից հետո, մեծավ մասամբ, կարող է զարգանալ լուրջ վիրաբուժական հետեւանք` դաշտանադադարի, հետհիստերէկտոմիկ համախտանիշ, այսինքն, կլիմակտերիկ համախտանիշ: Այդ պատճառով ակտիվորեն օգնում ենք հիվանդներին, որ առավել հարմարավետ անցնեն վերականգնողական ժամանակաշրջանը:
Հսկում ենք, մասնավորապես, ոսկրային հանքային խտությունը, հորմոնային ֆոնը, գնահատում ենք կյանքի որակը` հատուկ մշակված հարցաշարի օգնությամբ, եւ իրականացնում մի շարք այլ հետազոտություններ:
Մոր եւ մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնը վերջին ժամանակաշրջանում արդյունավետ կիրառում է կոնսերվատիվ բուժման նոր մոտեցումներ՝ տարբեր խմբի դեղորայքների միջոցով, որոնք թույլ են տալիս առաջացնել միոմատոզ հանգույցի աճի հետընթաց, նվազեցնում վիրահատական ռիսկերը, արդյունավետ կանխում արգանդային արյունահոսությունները, վերացնում սակավարյունությունը, բարձրացնում կանանց կյանքի որակը եւ, շատ դեպքերում, հնարավորություն ընձեռում հրաժարվել վիրաբուժական միջամտություններից` ընդհանրապես:
Այսպիսի մոտեցումը նախատեսված է ալգորիթմի մշակման եւ անհատական բուժման մոտեցման նպատակով` կանանց տարբեր տարիքային խմբերում, հատկապես հետվիրահատական շրջանում հսկողությունը կազմակերպելու և նրանց առողջությունն ու կյանքի որակը բարելավելու:
ՔՐԻՍՏԻՆԱ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ, բ.գ.թ,
Մոր եւ մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնի մանկաբարձ-գինեկոլոգ
26.03.2019
|
|||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Կարդացեք նաև
Ի՞նչ են ձվարանի էնդոմետրիոզը և էնդոմետրիոիդ կիստան:
Ձվարանների էնդոմետրիոիդ կիստան ներքին էնդոմետրիոզի տեսակ է...
25.10.2024
Ինչպե՞ս և ե՞րբ է իրականացվում էպիդուրալ անզգայացումը:
Ծննդաբերությունը էպիդուրալ անզգայացմամբ իրականացնելու դեպքում անեսթեզիոլոգը...
25.09.2024
Ի՞նչ է ձվարանների անբավարարությունը
Ձվարանների վաղաժամ անբավարարությունը ձվարանների գործառույթի մարումն է մինչև 40 տարեկան կանանց մոտ, որոնք նախկինում ունեցել են...
02.07.2024
Ռեզիստենտ ձվարաններ. ի՞նչ է դա:
Ռեզիստենտ ձվարանները վիճակ է, որը բնութագրվում է ձվազատման բացակայությամբ...
27.06.2024
Առաջնային ձվաբջիջներն առաջանում են աղջկա սաղմում հղիության 2-5-րդ ամսում: Այդ բջիջները բավականին շատ են՝ մոտավորապես 7 միլիոն: Դրանց մեծամասնությունը...
23.04.2024
03.04.2024
14.03.2024
Ե՞րբ է սկսվում սեռական հասունացումը աղջիկների մոտ։
Սեռական հասունացումն այն փուլն է, որի ընթացքում դեռահասները ենթարկվում են...
13.03.2024
Կրթությունը, կարիերան, հասարակական կարգավիճակի որոշ նվաճումները պահանջում են վերանայել վերաբերմունքն այնպիսի կարևոր գործառույթի նկատմամբ, ինչպիսին վերարտադրողությունն է...
23.02.2024
Օժանդակ վերարտադրողական մեթոդների արդյունավետությունը ապահովող կարևոր միջոց է ճիշտ ախտորոշումը: Այդպիսի մեթոդներից է հիստերոսկոպիան...
14.02.2024
Հղիության ընթացքում հեշտոցից արյունային արտադրությունը կարող է անհանգստացնել յուրաքանչյուր կնոջ: Ոմանք դա շփոթում են դաշտանի հետ, հատկապես, երբ արտադրությունը...
26.01.2024
Միակողմանի ձվարանի հեռացումը (օվարիոէկտոմիա) հաճախ հանդիպող վիրահատական միջամտություն է: Այն իրականացվում է ձվարանում բարորակ կամ կիստոզ գոյացությունների, արտահայտված էնդոմետրիոզի...
26.01.2024
Նախաիմպլանտացիոն գենետիկ թեստավորումը (ՆԳԹ, PGT) հնարավորություն է տալիս նախքան իմպլանտացիան ուսումնասիրել էմբրիոնի գեները և քրոմոսոմները: Այս թեստավորումը ցուցված է այն զույգերին, որոնց մոտ նախկինում...
23.01.2024
Հնարավո՞ր է հղիանալ ձվարանների պոլիկիստոզի դեպքում
Ձվարանների պոլիկիստոզը վերարտադրողական տարիքի կանանց մոտ ամենահաճախ հանդիպող...
22.01.2024
Warning: mysqli::query(): (HY000/1): Can't create/write to file '/var/tmp/MYpPp5U6' (Errcode: 28 - No space left on device) in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1381
Fatal error: Uncaught Error: Call to a member function fetch_assoc() on bool in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php:1384 Stack trace: #0 /sites/med-practic.com/classes/article_class.php(102): TableManager->querySelectClassic('SELECT a.id, a....', Array) #1 /sites/med-practic.com/includes/include_footer_amen_kard_hod.php(5): Article->SelectAmenakardacvatsArticles(1) #2 /sites/med-practic.com/includes/include_bottom.php(9): require_once('/sites/med-prac...') #3 /sites/med-practic.com/bottom.php(7): require_once('/sites/med-prac...') #4 /sites/med-practic.com/article_more.php(151): require_once('/sites/med-prac...') #5 {main} thrown in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1384















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ